Գյումրի քաղաքի Ջամբուլի փողոցի թիվ 12 տանը հունվարի 30-ի կեսգիշերին գազից տեղի է ունեցել պայթուն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեպքի վայրում պարզվել է, որ տան խոհանոցի տարածքում ժամը 23.55-ի սահմաններում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով ամբողջությամբ փլուզվել է խոհանոցը, հարավային հատվածի պատին առաջացել են մեծ ճեղքեր:
Պայթյունի հետեւանքով տան բնակիչ, 44-ամյա Տիգրան Մազմանյանը ստացել է դեմքի եւ մատերի այրվածքներ եւ տեղափոխվել Գյուլբեկյանի անվան հիվանդանոց:
Ըստ բժիշկների` Տ.Մազմանյանը ստացել է 2-րդ կարգի այրվածքներ եւ նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:





























