Մոսկվայում փետրվարի 3-ին կայանալու է Հայկական ջազի փառատոնի երեք ծրագրված համերգներից առաջինը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, այն կայանալու է «Դուրով» արտ-ակումբում՝ միջազգային մակարդակի լեգենդ, վոկալիստ եւ կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանի հնչյունների ներքո:

Փառատոնի երկրորդ օրը՝ փետրվարի 10-ին պրեմիերա է լինելու, եւ ելույթ է ունենալու փառատոնի հայտնություն, երգչուհի Սաբինա Վատանովան:

Փետրվարի 17-ին կայանալու է «Միրայֆ» խմբի ելույթը: Խմբի մենակատարը երգչուհի Մարիա Մերաբովան է:

Հայկական ջազի փառատոնը կայանալու է «Jazz In Motion» նախագծի շրջանակներում՝ Մոսկվայի լավագույն սրահներից մեկում: