«Անի պլազա» հյուրանոցում փետրվարի 1-ին, ժամը 10-ին տեղի կմեկնարկի Հայաստանի եւ Վրաստանի սահմանային կառավարման ոլորտի պետական մարմինների ռիսկերի վերլուծության եւ կառավարման կարողությունների զարգացմանը նվիրված քառօրյա աշխատաժողովը: Այն կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանասվորվող եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում ծրագրի շրջանակներում:

Աշխատաժողովի գլխավոր նպատակն է Հայաստանի եւ Վրաստանի համապատասխան պետական մարմինների գործառնական անձնակազմին ծանոթացնել ռիսկերի վերլուծության եւ կառավարման ոլորտում ԵՄ առաջավոր փորձին ու եվրոպական չափանիշներին, ինչպես նաեւ ներկայացնել երկու երկրներում գործող ռիսկերի կառավարման համակարգերը: Աշխատաժողովը կվարեն Լատվիայից ժամանած եվրոպական փորձագետները: