Թուրքիայում ադրբեջանցիներով լի ավտոբուս է շրջվել. բոլոր 42 ուղեւորները տուժել են:

Ինչպես հաղորդում է SalamNews-ը՝ վկայակոչելով թուրքական Anadolu գործակալությանը, Բաքվից Ստամբուլ շարժվող ավտոբուսը շրջվել է Սուշեհրի եւ Քոյուլհիսար բնակավայրերի մոտ գտնվող մայրուղու վրա:

Վթարի պատճառը ձյան տեղումներն են եւ ճանապարհների սառույցով պատված լինելու հանգամանքը:

Վթարի հետեւանքով տուժած 42 մարդկանց մեծամասնությունը ադրբեջանցիներ են: Վիրավորները անմիջապես տեղափոխվել են Սուշեհրիի պետական հիվանդանոց: Երկու ադրբեջանցիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: