Իտալիայի ԱԳ նախարարը հայտարարել է 2019 թվականին պաշտպանական ծախսերի կրճատման մտադրության մասին։
Իտալիայի իշխանությունները մտադիր են 2019 թվականին պաշտպանական ծախսերը կրճատել։ Այս մասին ասել է երկրի ԱԳ նախարար Էնցո Մեավերո–Միլանեզին, հայտնում է Reuters–ը։ Նա նշել է, որ այսօրվա դրությամբ՝ Իտալիան ռազմական կարիքների համար ծախսում է ՀՆԱ 1,15 տոկոսը։





























