ԱՄՆ-ն դեռ մաքսատուրքեր չի սահմանի ԵՄ-ից ներկրվող մեքենաների համար, բայց ուժի մեջ կթողնի ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի Առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինչ վերաբերում է մեքենաների ներկրման մաքսատուրքերին, նախագահը հանձնարարել է, որպեսզի մենք շարունակենք հետաքննությունը, հավաքենք մեր նյութերը, բայց դեռ ոչինչ գործնականում չիրականացնենք՝ սպասելով բանակցությունների ավարտին», — ասել է Ռոսը:
«Ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերն ուժի մեջ են մնում», — հավելել է նա:





























