Չինաստանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնի մոտ ճայթռուկներ պայթեցրած Ցզյան ազգանունով քաղաքացին պարանոիկ խանգարումներ է ունեցել: Այս մասին Weibo սոցկայքում նշվում է Պեկինի ոստիկանության պաշտոնական էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրավապահ մարմինները ուսոումնասիրել են նրա հիվանդության պատմությունը, Ցզյանի մոտ անձի պարանոիկ խանգարում է հայտնաբերվել, - նշվում է հայտարարությունում:

Ըստ քննության պայթյունը տեղի է ունեվել երեք ճայթռուկների պայթեցման հետեւանքով, որոնցից յուրաքանչյուրը մոտ 19.5 սմ երկարություն եւ 3.5 սմ տրամագիծ է ունեցել: