Հորդանան գետի արեւմտյան ափի հրեական բնակավայրերից մեկի շրջանում դանակով զինված պաղեստինցին հինգշաբթի վիրավորել է երեք իսրայելցու: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ նշվում է Իսրայելի բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Ահաբեկիչը հարձակումն իրականացրել է Երուսաղեմի հյուսիսում գտնվող Ադամ բնակավայրում, երեք իսրայելցի խաղաղ բնակիչ վիրավորվել է, ահաբեկիչը չեզոքացվել է», - նշում է հաղորդագրությունում:
Ինչպես հաղորդում է Haaretz թերթը, տուժածները գտնվում են ծանր վիճակում:





























