Եգիպտոսում կատաղած շունը, որը հայտնվել է Ասյուտ նահանգի Դեյրութ բնակավայրի փողոցներում, կծել է տեղի 23 բնակիչների, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։  

Շունը փողոցում է հայտնվել վաղ առավոտյան եւ արդեն կեսօրին տեղի հիվանդանոցների բժիշկները ահազանգով դիմել են ոստիկանություն՝ խնդրելով բռնել կենդանուն։ Դեյրութի հիվանդանոցում դեղամիջոցները չեն բավականացրել բոլոր տուժողներին ներարկում կատարելու համար, ուստի մի մասին ուղարկել են հարեւան քաղաքի հիվանդանոցներ։ Բոլոր տուժողները բժիշկների հսկողության ներքո են։ Ոստիկանները կենդանուն ստիպված են եղել կրակել։