ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 27–ին Al Jazeera հեռուստալիքին հարցազրույց է տվել, որում պատմել է թավշյա հեղափոխությունից հետո հանրապետությունում տեղ գտած փոփոխությունների մասին, իր դիրքորոշումն է հայտնել Թուրքիայի եւ Ադրբեջանի վերաբերյալ, ինչպես նաեւ պատասխանել է մի շարք այլ հարցերի։

ՀՀ վարչապետի ձեռքբերումների մասին հարցին Փաշինյանը նշել է, որ իր առաջին ձեռքբերումը քաղաքացիների հայացքների փոփոխությունն է։

«Եթե մինչեւ թավշյա հեղափոխությունը քաղաքացիների մեծ մասը գտնում էր, որ նրանք ոչինչ չեն որոշում, եւ նրանց կարծիքից ոչինչ կախված չէ, ապա մենք ստիպեցինք մեր քաղաքացիներին հավատալ, որ իրենց դիրքորոշումն ու ձայնը ավելի որոշիչ գործոն է մեր քաղաքական եւ սոցիալական կյանքում։ Սա առավել կարեւոր փոփոխությունն էր, որին մենք արդեն հասել ենք»,–ասել է Փաշինյանը։