Չեմ կարծում, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու կարիք կա: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ կարծում, որ հարաբերությունները հավասարակշռելու կարիք կա: Մենք մտադիր ենք բարելավել հարաբերությունների որակը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Վրաստանի եւ այլ երկրների հետ: Եվ մենք պատրաստվում  ենք այդ հարաբերությունները կառուցել Հայաստանի ազգային շահերի հիման վրա », - պատասխանել է նա:

«Մեր գործընկերները, ես նկատի ունեմ Ռուսաստանին, Եվրամիությանը, ԱՄՆ-ին, Իրանին, հարգում են մեր անկախությունը եւ մեր ինքիշխանությունը եւ չեն միջամտել մեր ներքին գործերին», - եզրափակել է վարչապետը: