Յուրահատուկ Pagani Zonda HP Barchetta-ն դարձել է ամենաթանկ նոր ավտոմեքենան, հաղորդում է Top Gear-ը:

Բրենդի ղեկավար Հորացիո Պագանին հարցազրույցի ժամանակ ասել է, որ սուպերքարն արժե 15 միլիոն եվրո: Սա ավելի թանկ է, քան մեկ օրինակով թողարկված Rolls-Royce Sweptail-ը, որը գնահատվել է 11.2 մլն եվրո:

 «Բարկետան» երեք օրինակով կթողարկեն: Նրանցից մեկը պատկանում է Հորացիո Պագանիին : Սովորական «Զոնդից» HP Barchetta-ն առանձնանում է տանիքի բացակայությամբ եւ հետեւի անիվներին ածխապլաստիկ  մակադրակով: