Նյու Ջերսի նահանգի Փիթսգրոուվ քաղաքի բնակչուհին խեղդել է կատաղած աղվեսին, որը կծել էր նրան, հաղորդում է Lenta.Ru-ն վկայակոչելով Associated Press-ին:
52-ամյա Տամի Դյուբուայի խոսքով, հարձակումը տեղի է ունեցել իր տան բակում: Կենդանին դուրս է ցատկել թփերից, բռնել նրա ոտքը եւ կծել: Կինը փորձել է տուն մտնել, բայց աղվեսը շարունակել է կծել նրան:
Դյուբուան որոշել է, որ պետք է ինչ-որ բան անել: Նա բռնել է կենդանու դունչը՝ թույլ չտալով բացել երախը, իսկ մյուս ձեռքով սեղմել է պարանոցը: Մի քանի վայրկյանից աղվեսը դադարել է կենդանության նշաններ ցույց տալ:
«Ես այլընտրանք չունեի: Ես չեմ սիրում որեւէ մեկի սպանել»,-բացատրել է կինը:





























