Թբիլիսիում վերջին տարվա ընթացքում տուգանել են 14 գեղեցկության սրահների, որից չորսին՝ հիգիենայի նորմերի խախտումների համար, իսկ 10-ին՝ գրանցված չլինելու: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Թբիլիսիում գեղեցկության սրահների ստուգումներն իրականացնում է քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը: Գեղեցկության սրահներում ստուգումներն անցկացվում են պարբերաբար եւ առանց նախազգուշացման:
Այսօրվա դրությամբ՝ Վրաստանի տարածքում գործում է մոտ 1,5 հազար գեղեցկության սրահ:
Հիգիենիկ նորմերի խախտումների համար դրանց տերերը տուգանվում են 50-ից մինչեւ 100 լարի (20-40 դոլար): Գրանցված չլինելու համար տուգանքը կազմում է 500 լարի (204 դոլար): 2016 թվականի հոկտեմբերի 1-ից Վրաստանում գեղագիտական կենտրոնների եւ գեղեցկության սրահների գրանցումը պարտադիր է:
Խախտումները վերացնելու համար սրահներին ժամանակ է տրվում: Նույնիսկ այն դեպքում, երբ հաստատությունը մի քանի անգամ տուգանվում է, քաղաքապետարանը այն փակելու լիզորություն չունի:





























