ԱՄՆ-ն Կորեական պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի զինծառայողների մնացորդների որոնման եւ վերադարձի ծախսերի հետ կապված չի փոխհատուցել ԿԺԴՀ-ին: Այս մասին տեղեկացրել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը կատարում է իր պարտականությունները, որոնք նա խոստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ամերիկյան զինվորների մնացորդների վերադարձի վերաբերյալ», - նշել է Նաուերթը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ի օրենքները «մնացորդները հանելու եւ պահպանելու հետ կապված պաշտպանության նախարարին իրավունք են տալիս Հյուսիսային Կորեայի կամ որեւէ այլ երկրին ծախսեր փոխհատուցելու»:
«Այս դեպքում Հյուսիսային Կորեան գումար չի պահանջել, եւ ոչ մի գումար չի փոխանցվել», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:





























