Ֆրանսիայի Բոն քաղաքում (երկրի արեւելքում) անցած գիշեր անհայտ անձինք հրազենից կրակել են մարդկանց խմբի վրա: Այս մասին հայտնում է Le Parisien պարբերականը՝ հստակեցնելով, որ կրակոցների հետեւանքով 7 մարդ է վիրավորվել:

Յոթ վիրավորներից մեկն առանձնապես ծանր վնասվածք է ստացել եւ, բժիշկների գնահատմամբ, կրիտիկական վիճակում է: Վկաների ցուցմունքներով՝ հարձակվողները ժամանել են մեքենայով գիշերվա ժամը 4-ին: Ոստիկանությունը հրաձգության փաստով քննություն է սկսել եւ վարկած առաջադրել, որ տեղի ունեցածը երկու խմբերի միջեւ հաշիվների մաքրում է: