Չինաստանում վթարի է ենթարկվել քաղաքացիական ուղղաթիռ, հայտնում է The China Daily-ն:

Տեղեկությունների համաձայն՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով տուժել է 4 մարդ: Ենթադրվում է, որ վթարը տեղի է ունեցել, երբ ուղղաթիռը փորձել է տեխնիկական խնդիրների պատճառով հարկադիր վայրէջք կատարել:

Չինաստանի ոստիկանությունից հայտնել են, որ ուղղաթիռն ընկել է Պեկինի հյուսիսային մասում կամրջից ոչ հեռու:

Նշվում է, որ ուղղաթիռի վթարի ժամանակ գետնի վրա եղած մարդկանցից ոչ մեկը չի տուժել:

Ոստիկանությունից հայտնել են, որ ներկայումս քննում են տեղի ունեցածի հանգամանքները: