Երեւանի Կիեւյան 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչներն ահազանգում են, որ շենքի տարածքում եւ շենքին կից բակային հատվածում ապօրինի երկու շինություն է կառուցվում։

Շենքի բնակիչներից Արթուր Վարդանյանը վերջին հարկի բնակարանի տանիքի տարածքում նոր բնակարան է կառուցում` խախտելով ճարտարապետական նորմերը: Բացի այդ՝ բազմաբնակարան շենքի անմիջական հարեւանությամբ՝ բակային տարածքում, առանձնատուն է կառուցում:

Ի պատասխան հարեւանների բողոքի՝ Արթուր Վարդանյանը, ով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է, սպառնացել է հարեւաններին, կոպտել՝ հայտարարելով, թե նրանց գրավոր ու բանավոր բողոքներն անպատասխան են մնալու։