Մի քանի տարի առաջ ընկերությունը, որը մասնագիտանում է խելացի տների կառուցման ուղղությամբ, որոշել է փորձ անցկացնել: Այն կողք կողքի 2 նույնանման տուն է կառուցել եւ ընտանիքին առաջարկել է բնակվել այդ տներում՝ անգամ գումար վճարելով: Պայման էր դրվել, որ ցերեկը ընտանիքը պետք է ապրի մի տան մեջ, իսկ գիշերը՝ մյուս: Բանն այն է, որ այն տունը, որում ընտանիքը պետք է ցերեկն ապրեր, ամբողջությամբ ավտոնոմ էր, իսկ գիշերայինը ամենասովորական տունն էր: Փորձը հաջող է անցել եւ հաճախորդները սկսել են դիմել իրենց տները խելացի դարձնելու նպատակով:

Այսօր տներում ավտոնոմ համակարգերի տեղադրումը եթե ոչ սովորական եւ հասանելի մի բան է, ապա, բավական տարածված:  Գաջեթները եւ այլ նմանատիպ միջոցները վերահսկողության տակ են վերցրել մեր կյանքը: Մենք սովորական կողպեքներին նախընտրում ենք խելացիները, սովորական հեռախոսներին՝ սմարթֆոնները, սովորական քարտեզներին՝ նավիգատորները եւ այլն... եւ դա նորմալ է: Մենք առաջ ենք շարժվում:

Ցավոք քրեական տարրերը նույնպես զարգանում են, ուստի տունն ապահովելով ամենախելացի համակարգով, չի կարելի վստահ լինել, որ այն չեն կոտրի:

“Anker Innovations” ընկերության հետ համատեղ “eufy Security” -ն մշակած մասնագետները վստահեցնում են, որ գտել են տունը անվտանգ դարձնելու ամենաժամանակակից եւ մատչելի միջոցը: Խոսքը անվտանգության տեսախցիկի մասին է:

EufyCam տեսախցիկը հագեցած է դեմքի ճանաչման գործառույթով, ինչը 95 տոկոսով նվազեցնում է կեղծ ահազանգերի քանակը:

Տեսախցիկը անջրանցիկ է, իսկ մարտկոցները 1 տարի բավականացնում են: Տեսախցիկը Full HD 1080p որակով ուղիղ հեռարձակվում է կատարում: Եթե հավատանք մասնագետներին, տվյալների կոդավորումը "bank level" . մակարդակում է: Ի դեպ, այն պետք է նշել գերազանց օպտիկան եւ ընդգրկման140 աստիճան լայնությունը:

500 դոլար չափավոր գնի դեպքում այս համակարգը բավական մատչելի է նաեւ Հայաստանի բնակիչների համար: Հատկապես Երեւանում: 2016-ին բնակարաններ անօրինական մուտք գործելու եւ կողոպուտների դեպքերի թիվը 1200 էր: 2017-ին այդ թիվը 889 է կազմել: Պե՞տք է նշել, որ այս դեպքերի մեծ մասը մայրաքաղաքում է կատարվում:

Արդյոք անվտանգության տեսախցիկներն անհրաժեշտ են առանձին բնակարանների եւ շենքերի, թե ամբողջ քաղաքի համար: Կարծում եմ, պետք են: Մայրաքաղաքի շատ բնակիչների ատելությունը տեսախցիկների նկատմամբ կապված է նրա հետ, թե ինչպես են այդ տեսախցիկները եւ համակարգն ամբողությամբ օգտագործվել: Բայց չէ որ, ճիշտ օգտագործման դեպքում դրանք կարող են օգնել հենց այդ հանցագործխությունների բացահայտման եւ կանխման գործում: Ուստի, այո, ես կարծում եմ, որ դրանք պետք են: Հարցը միայն նրանում է, թե ինչպես երեւանցիները կհաղթահարեն իրենց վախը տեսախցիկների նկատմամբ:

Հրայր Դալլաքյան