ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ բնակչության հարցումները կեղծված են, հայտնում է The Hill-ը:

Թրամփը նախ լրատվամիջոցներին մեղադրել է հարցումները թաքցնելու համար, որտեղ իր նախագահության վերաբերյալ դրական արդյունքներ կային, նշում է պարբերականը: The Hill-ը նշում է, որ այդ արտահայտությունից հետո Թրամփը պարծեցել է հարցումով, որի արդյունքների համաձայն՝ նա բնակչության շրջանում ամենահանրաճանաչ հանրապետական նախագահն է Աբրահամ Լինքոլնից հետո:

«Հարցումները կեղծված են, ինչպես եւ մնացյալ ամեն ինչը»,- հանրահավաքի ժամանակ ասել է Թրամփը:

Պարբերականը նշում է, որ բնակչության հարցումների շուրջ Թրամփի քննադատությունը նաեւ հիշեցնում է նրա հարձակումները, այսպես կոչված, fake news-ի վրա:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ եթե fake news-ը հարցում անցկացներ, ապա այն ցույց կտար, որ ամերիկացիների միայն 25 տոկոսը բաց հաշիվներ ունի, չնայած իրականում մոտ 44 տոկոսն ունի:

Թրամփն այնուհետեւ որոշ դադարից հետո հարձակվել է հարցման վրա, որը վկայում է իր՝ որպես նախագահի հանրաճանաչության մասին:

«Նրանք հենց նոր հարցում են ներկայացրել, որ Հանրապետական կուսակցության պատմության մեջ ամենահանրաճանաչ մարդը Թրամփն է: Դուք կարո՞ղ եք դրան հավատալ»,- ասել է նա՝ դիմելով ունկնդիրներին:

Մինչդեռ, հստակ չէ, թե Թրամփը որ հարցումն է նկատի ունեցել՝ պահանջներ ներկայացնելիս, եզրափակում է պարբերականը: