Հունաստանի իշխանությունների դեմ առաջին հայցը՝ կապված հրդեհների հետեւանքով մարդկանց զոհվելու հետ, ներկայացրել են զոհվածների ազգականները, հայտնում է Kathimerini-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ այս գործով պատասխանողներ հանդես կգան Հունաստանի ՆԳ նախարարության քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղար Յանիս Կապակիսը, Ատիկայի նահանգապետ Ռենա Դուրուն, Քաղաքապետ Մարատոն Իլիաս Պսինակիսը, ինչպես նաեւ ավելի ցածր կարգի մի շարք պաշտոնյաներ, ոստիկանության եւ հրշեջ ծառայության աշխատակիցներ: Պարբերականը հստակեցնում է, որ հայցը ներկայացրել են մարդկանց ազգականները, որոնք զոհվել են Ատիկայի հյուսիս-արեւլքում Նեոս Վուտզաս առողջարանային բնակավայրում:

Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ է, անցած շաբաթվա սկզբին ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 38-40 աստիճան: Հուլիսի 23-ին Աթենքի շուրջը հրդեհի միանգամից մի քանի խոշոր օջախ է առաջացել: Հիմա գործնականում հրդեհների բոլոր խոշոր օջախները մարվել են:

Հունաստանի հրշեջ պահպանության տվյաներով՝ Աթենքի արվարձաններում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 91-ի: Հուլիսի վերջին ՆԳ առաջին փոխնախարար Նիկոս Տոսկասը հայտարարել է, որ քննչական մարմինների տրամադրության տակ տեղեկություններ կան, որ աղետալի հրդեհների պատճառը Ատիկայի արեւելքում հրկիզումներն էին: