Միացյալ Նահանգները պատրաստել են թուրքական ձեռնարկությունների եւ անձանց ցուցակը, որոնց դեմ պատժամիջոցներ կկիրառվեն ԱՄՆ-ի քաղաքացիների եւ ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության աշխատակիցների ձերբակալման կապակցությամբ, հաղորդում է Bloomberg-ը:
Թեեւ ամերիկյան քահանա Էնդրյու Բրանսոնի ազատման մասին բանակցությունները շարունակվում են, ցուցակի պատրաստումը ցույց է տալիս, թե որքան մոտ է ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակցի դեմ աննախադեպ պատժիչ միջոցներ կիրառելու գործին: Պատժամիջոցները նման են նրանով, որ կիրառվել էին Ռուսաստանի կառավարության եւ օլիգարխների դեմ, որոնք մտերիմ են նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքիայի եւ ԱՄՆ-ի պաշտոնյաների խոսքով, որոնք ծանոթ են բանակցություններին, Վաշինգթոնը վերջնաժամկետ է սահմանել Բրանսոնի ազատման համար, հակառակ դեպքում Անկարային պատժամիջոցներ են սպասվում:
Հիշեցնենք, որ ամերիկացի քահանան մեղադրվում է լրտեսության եւ ահաբեկիչներին օժանդակելու մեջ: Նրան մինչեւ 35 տարվա ազատազրկում է սպասվում:





























