ԱՄՆ Սենատը հավանություն է տվել 2019 ֆինանական տարում երկրի պաշտպանական բյուջեին, որով նաեւ արգելվում է Թուրքիային F-35 օդանավերի վաճառքը, հայտնում է Hurriyet Daily News-ը: 

Սենատն օդանավերի վաճառքն արգելում է այնքան ժամանակ, մինչեւ Պենտագոնը զեկույց կներկայացնի F-35-ի գործարքին Անկարայի մասնակցության գնահատականի մասին, ինչպես նաեւ կգնահատի ռուսական Ս-400 հրթիռային համալիները գնելու Թուրքիայի մտադրության ռիսկերը:

Նշենք, որ Սենատը հավանություն է տվել 716,3 մլրդ դոլար չափով պաշտպանական բյուջեին: