Սպիտակ տունը հայտարարել է, որ մոտ ապագայում Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է նոր հանդիպմանը, հաղորդում է Reuters-ը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը ճեպազրույցում ասել է, որ «ներկայումս նոր հանդիպում ծրագրված չէ, սակայն Թրամփը, անկասկած, պատրաստ է քննարկումների համար»: Նա ավելացրել է, որ Թրամփը շուտով կպատասխանի Կիմի նամակին, որը նա ստացել է նախորդ օրը:

Ավելի վաղ Թրամփը շնորհակալություն էր հայտնել Կիմ Չեն Ընին նամակի համար՝ նշելով, որ անհամբերությամբ սպասում է  նոր հանդիպման: