Ուրբաթ Սինգապուրում բանակցություններ են վարել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ վերջինի կողմից 2 թուրք նախարարների դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո, հայտնում է Sabah-ը:
Գործակալության տեղեկություններով՝ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի համաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումը տեւել է 40 րոպե:





























