Պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի արեւելյան Գարդեզ քաղաքի մզկիթում, հնարավոր է, որ կան զոհեր, հայտնում է Tolo News հեռուստաալիքը։
«Հաղորդագրություններ են ստացվել Գարդեզ քաղաքում մզկիթի պայթյունի մասին։ Հնարավոր է, որ կան զոհեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Փաժվաք» գործակալության տվյալներով՝ խոսքը ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մահապարտի հարձակման մասին է։




























