Պեկինը հայտարարել է 60 մլրդ ընդհանուր արժեքով ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին, եթե Վաշինգթոնը գնա առեւտրային տարաձայնությունների հետագա լարմանը, փոխանցում է AFP–ն։
Չինաստանի առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ նոր պատժամիջոցները կսահմանվեն, եթե Վաշինգթոնը իրականացնի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները 200 մլրդ ընդհանուր արժեքով չինական ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին։ Առեւտրի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանը պահպանում է այլ պատասխան միջոցներ կիրառելու իրավունքը։ «Ցանկացած միակողմանի սպառնալիք կամ շանտաժ կբերի կոնֆլիկտի ուժեղացմանը եւ վնաս կհասցնի բոլոր կողմերի շահերին»,–նշված է հայտարարությունում։





























