Ժամը 13:30-ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փողոցների եւ մայթերի մաքրման աշխատանքները:
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ այդ աշխատանքներում ներգրավված է 46 ձյուն մաքրող, 23 աղցան եւ 19 մայթ մաքրող հատուկ տեխնիկա: Ձյան մաքրման աշխատանքներում մոբիլիզացված են բոլոր վարչական շրջանների ուժերը:
Քաղաքապետարանի ձեռնարկած միջոցառումներին աջակցում է Երեւանի Ճանապարհային ոստիկանությունը` խցանումները վերացնելու, հնարավոր վթարները կանխելու ուղղությամբ:
Նշենք, որ քաղաքի փողոցներն ամբողջությամբ ձյան տակ են, իսկ ծայրամասերից քաղաքի կենտրոն հասնել գրեթե հնարավոր չէ, քանի որ փողոցները ծածկված են ձյան շերտով, իսկ մաքրման աշխատանքները նոր-նոր սկսել են կատարվել:




























