Իսպանիայի եւ Պորտուգալիայի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է ըստ Ցելսիուսի +44-ից մինչեւ +50 աստիճան հասնել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Sky News-ին:

Այսպիսով, ամենաբարձր ջերմաստիճանները սպասվում են Պորտուգալիայի կենտրոնական, հարավային եւ արեւելյան մասերում, ինչպես նաեւ հարավային եւ կենտրոնական Իսպանիայում: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, այդ տարածքներում ջերմաստիճանը կգերազանցի +44 աստիճանը: Այս երկու եվրոպական երկրների մնացած մասերում օդի ջերմաստիճանը կպահպանվի մոտ +36-38 աստիճան եւ ավելի բարձր:

Պորտուգալիայի մի շարք քաղաքների՝ Լիսաբոնի, Էվորայի եւ այլ քաղաքների իշխանությունները քաղաքացիներին եղանակային պայմանների պատճառով կոչ են արել տանից դուրս չգալ:

Ավելի քան 400 հրշեջներ պայքարում են Ալգարվե հարավային պորտուգալական նահանգում անտառային հրդեհների դեմ, կրակը մարելու աշխատանքներում ներառվել են ուղղաթիռներ,  տեղացիներից շատերին տարհանել են:

Բացի այդ, բարձր ջերմաստիճանի պատճառով վտանգի մասին նախազգուշացումները գործում են Իսպանիայի գրեթե ողջ տարածքով, հատկապես հարավային մասում, ինչպես նաեւ Պորտուգալիայի հետ սահմանային տարածքներում:

Ռեկորդային բարձր ջերմաստիճանը շարունակում է պահպանվել ոչ միայն հարավային եվրոպական երկրներում: Այսպիսով, Բելգիայում ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ավելացել է 15 տոկոսով:

Բացի դրանից, Ֆրանսիայի Առողջապահության նախարարությունը տաք եղանակին անվտանգության միջոցառումների վերաբերյալ քաղաքացիների համար հուշաթերթեր է թողարկել:

Վերջին 250 տարվա ընթացքում ամենաշոգ ամիսը հայտարարվել էր Շվեդիայում անցյալ տարվա հուլիսը, որտեղ երաշտը եւ բարձր ջերմաստիճանները  տարածվել էին ողջ տարածքով ընդհուպ մինչեւ  Արկտիկայի բեւեռային շրջան: