Գրիգոլեթիում Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ծովային փրկարարները փրկել են Հայաստանի քաղաքացու, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Փրկարարներն օգնել են 33-ամյա կնոջը դուրս գալ ծովից եւ մոտորանավակով ափ են տեղափոխել:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով, բժիշկները տեղում կնոջն առաջին օգնություն են ցույց տվել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: