Մեծ Բրիտանիայից Տեո անունով կատուն հետմահու ստացել է «Տարվա կատու» պարգեւը իր տիրուհու կյանքը փրկելու համար, հայտնում է Sky News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Տեոն Շառլոտա Դիքսոնի հետ ապրում էր Վուսթերշիր կոմսության Ռեդիտչ քաղաքում: Մի անգամ գիշերը նա վատ ինքնազգացողությամբ է արթնացել, սակայն որոշել է, որ դեռ պետք է մի փոքր էլ հանգստանա: Բրիտանուհին փորձել է քնել, սակայն Տեոն սկսել է իրեն անսովոր պահել՝ թաթով հպվել է տիրուհուն, մլավել է եւ ցատկել նրա վրա՝ թույլ չտալով քնել: Դիքսոնը որոշել է զանգահարել մորը, որն անհանգստացել է եւ աղջկա համար շտապ օգնություն կանչել:

Ժամանած բժիշկները Դիքսոնի մոտ թրոմբի նշաններ են հայտնաբերել: Նա համոզված է, որ եթե այդ գիշերը քներ, ապա երբեք չէր արթնանա: Բրիտանուհին ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակում է անցկացրել մի ամբողջ շաբաթ, սակայն կարողացել է լիովին վերականգնվել:

Տեոն հարյուրավոր ձեռնասունների հետ մասնակցել է «Տարվա կատու» խաղարկությանը: Սակայն ստիպված են եղել նրան պարգեւը հանձնել հետմահու, քանի որ պարգեւատրման արարողությունից մի քանի որ առաջ կատուն սատկել է: