Գիտնականները բացահայտել են, թե ինչպիսի մարդիկ են ավելի շատ հակված դառնալ խաբեբաների զոհ։ Փորձի արդյունքները հրապարակվել են Journal of Experimental Psychology-ում։

Հետազոտության հեղինակը (Սկրիպսի քոլեջից) համահեղինակի հետ մեկտեղ վերլուծել է 25 հաջող խարդախության դեպք։  

Ապա ստեղծվել են խարդախ բովանդակության նամակի 4 տարեբերակ, որպեսզի որոշեն՝ համոզման ո՞ր գործոններն են ավելի շատ դրդում արձագանքել դրանց։ Փորձի ժամանակ 211 մասնակիցներին խնդրել են հայտնել նամակում նշված համարին զանգահարելու իրենց պատրաստակամության մասին, գնահատել նամակին պատասխանելու առավելություններն ու ռիսկերը։

Պարզվել է, որ 48 տոկոսը պատրաստակամություն է հայտնել կապ հաստատել նշված համարի հետ՝ անկախ ստացած նամակի տարբերակից։ Ընդ որում, նրանք, որոնք նշել են, որ կպատասխանեին նամակին, երիտասարդ եւ քիչ կրթված անձինք են եղել։