Հայֆայի ռաբբիայական դատարանը քննում է ամուսնական պարտականությունների չկատարման մասին գործ, հայտնում է Mignews-ը։
Հարգանք վայելող հասիդական ընտանիքից կինը դատի է տվել ամուսնուն՝ հայտնի հասիդ գիտնականին՝ մեղադրելով նրան, որ վերջինս ամուսնության 3,5 տարիների ընթացքում ոչ մի անգամ սեռական հարաբերություններ չի ունեցել իր հետ։
Կինը դատարան էր բերել գինեկոլոգների, որոնք հաստատել են, որ նա կույս է։
Կինը պահանջել է ամուսնալուծություն եւ համատեղ սեփականության իր բաժինը՝ 1 800 000 շեկելի չափով։
Դատարանը բավարարել է կնոջ հայցը՝ պարտավորեցնելով տղամարդուն ապահարզան տալ եւ վճարել պահանջված գումարը։ Տղամարդը, սակայն, դատարանի որոշման հետ չի համաձայնել եւ դիմել է վերաքննիչ դատարան։





























