Գերմանիայում ճանճը խանգարել է մինի դոմինոյի քարերի շղթայի անկման համաշխարհային ռեկորդ սահմանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նիդդա քաղաքում խանդավառների խումբը փորձել է համաշխարհային ռեկորդ սահմանել՝ քանդելով դոմինոյի քարերի ամենաերկար շղթան։ Նախապատրաստությանը մասնակցել է շուրջ 20 մարդ։ Շղթայի ստեղծման համար նրանք ծախսել են 2 շաբաթ, սակայն ճանճը խանգարել է նրանց ծրագրերի ի կատար ածմանը։ «Ճանճը ռեակցիայի մեկնարկը տվեց ժամանակից շուտ, մենք բոլոր հատվածները վերականգնելու ժամանակ չունեինք»,-հայտարարել է կազմակերպիչ Պատրիկ Սիները։
Այնուամենայնիվ, մասնակիցների ջանքերը իզուր չէին։ Նրանց հաջողվել է քանդել 569 229 քարերից բաղկացած շղթան՝ նախատեսված 600 000-ի փոխարեն։ Գործընթացը 15 րոպե է տեւել եւ դարձել Գերմանիայում ամենաերկար շղթայական ռեակցիան։ Նախորդ ռեկորդը կազմել էր 538 000 քար։




























