Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր օգոստոսի 5-ին, ժամը 17:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի «Լաստիվեր» հանգստյան գոտում 15 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից մեկը կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18:00-ի սահմաններում փրկարարները վերոնշյալ տարածքում հայտնաբերել են քաղաքացի Հ. Դ.-ին (2001 թ.):