ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը այսօր՝ փետրվարի 1-ին կազմակերպել է արդեն ավանդական դարձած անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Արդեն չորրորդ տարին է, ինչ ռազմական ուսումնական հաստատությունների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջեւ անցկացվում է ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողները արժանանում են Գ.Նժդեհի, Ա.Նավասարդյանի, Վ.Սարգսյանի եւ Ա.Մարգարյանի անվան կրթաթոշակներին, ինչպես նաեւ այլ նվերների:

Այս տարի հաղթողներին շնորհավորել եւ կրթաթոշակները հանձնել են Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը, ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը եւ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ.Թադեւոսյանը: