Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, չնայած Հայաստանում ձյան առատ տեղումներին, աշխատում է սովորական ռեժիմով, նրա անխափան գործունեության համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները։
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը,
օդանավակայանի նորմալ աշխատանքն ապահովելու համար մշտապես մաքրվում են թռիչքուղիները, որոնք զուգահեռաբար մշակվում են հատուկ լուծույթներով։
Նրա խոսքով, Երեւանի ժամանակով 15։00-ի տվյալներով, օդաավակայանը շարունակում է նորմալ աշխատել եւ գրեթե բոլոր չվերթերը եւ վայրէջքները կատարվել են ժամանակին։ Բացառություն են կազմել Մինվոդին եւ Սանկտ-Պետերբուրգը, որոնք Երեւանում ժամանակին վայրէջք չեն կատարել։



























