Գերմանիայում 33-ամյա իսպանացին մեղավոր է ճանաչվել գերմանացի տղային բազմիցս բռնաբարելու համար, որի մայրը առաջարկել է նրան համացանցի միջոցով վաճառել մանկապիղծներին:
Ըստ dpa-ի՝ Ֆրայբուրգի պետական դատարանը տղամարդուն դատապարտել է 10 տարի ժամկետով ազատազրկման եւ 18.000 եվրոյի չափով տուգանք սահմանել: Նա խոստովանել է, որ կնոջն ու նրա սիրեկանին 10.000 եվրո է վճարել՝ Շտաուֆեն քաղաքում տղային մի քանի անգամ բռնաբարելու համար:
Տղային, որը հիմա 10 տարեկան է, «դարքնեթի» միջոցով մանկապիղծներին են առաջարկել, երբ երեխան դեռ 2 տարեկան է եղել:
Այս գործով երեք գերմանացի եւ Շվեյցարիայի մեկ քաղաքացի է դատապարտվել:





























