Ինդոնեզիայի ոստիկանությունն ազատել է 28-ամյա կնոջը, որին գյուղական շամանը 15 տարի շարունակ քարանձավում է պահել, հաղորդում է BBC-ն:
Ենթադրվում է, որ 83-ամյա տղամարդը կնոջն առեւանգել է, երբ նա 13 տարեկան է եղել, եւ այդ ամբողջ տարիների ընթացքում բռնաբարել է աղջկան: Նրան սեռական բռնության եւ երեխաների պաշտպանության մասին օրենքների խախտման մեղադրանք են ներկայացրել:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տղամարդու անունը Յագո է, նա հայտնի է որպես այլընտրանքային բուժակ եւ սեւ մոգության մասնսագետ:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ 2003 թվականին 13-ամյա աղջկան նրա մոտ են բերել՝ բուժման: Նա շամանի մոտ է մնացել, իսկ հետո անհետացել է: Շամանը ոստիկաններին ասել է, որ նա Ջակարտա է գնացել՝ աշխատանք փնտրելու: Հարազատները տարիներ շարունակ որոնել են նրան, սակայն աղջկան, ի վերջո, անհետ կորած են համարել:





























