Ամերիկուհին, որին ոստիկանները կանգնեցրել էին արագության գերազանցման համար, խնդրել է չձերբակալել իրեն, քանի որ նա «զտարյուն սպիտակամորթ աղջիկ է», հաղորդում է AP-ն:

Երբ ոստիկանները Բլաֆթոնում կանգնեցրեցին 32-ամյա Լորեն Էլիզաբեթ Քորթշոուին, նրա  հայացքը «դատարկ էր», իսկ աչքերը՝ արյունով լցված:

Ավելի ուշ պարզվեց, որ նա ալկոհոլ է օգտագործել:

Աղջկան ձերբակալել են եւ ոստիկանական բաժանմունք տարել, որտեղ նա հայտարարել է, որ «զտարյուն սպիտակամորթ աղջիկ է»:

Ոստիկանությունը նաեւ նրա մեքենայում մարիխուանա է հայտնաբերել եւ Լորենը խոստովանել է, որ մի փոքր ծխել է:

Քորթշոուի փաստարկները չեն ազդել ոստիկանների վրա, նրան հարբած վիճակում վարելու եւ մարիխուանա պահելու մեղադրանքներ են ներկայացվել: