Թերթը հայտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ Իգոր Պոպովի տարածաշրջան այցելության ժամանակացույցի վերաբերյալ դեռեւս տեղեկություն չկա:
Արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասել է, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ավելի վաղ նշել էր, թե փետրվարին հնարավոր է հանդիպում համանախագահների հետ, բայց առայժմ նորություն չկա:
Թերթը նշում է, որ հունվարի 24-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ՌԴ ԱԳ մամուլի ծառայության ներկայացուցիչը եւս նշել էր, որ առաջիկայում սպասվում է համանախագահների այցելությունը տարածաշրջան:




























