Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը չի առաջադրելու իր թեկնածությունը սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես ուզում եմ հայտարարել բոլորին, որ երբեք չեմ պատրաստվել իմ թեկնածությունն առաջադրել հաջորդ ընտրություններին: Ես առանց այդ էլ բավական ժամանակ եմ անցկացրել իշխանության ղեկին»,- ասել է նա փետրվարի 2-ի գիշերը Եգիպտոսի ազգային հեռուստատեսությամբ ունեցած ելույթում:

Եգիպտոսում անցած շաբաթվանից բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում` բարեփոխումների եւ 82-ամյա նախագահի պաշտոնանկության պահանջով: Բախումների արդյունքում զոհվել են 150 մարդ, մոտ չորս հազարը` վիրավորվել են: