Հունվարի 30-ին Իտալիայում ձերբակալված տղամարդու հնարավոր անունը Անվար Շարիպով է: Որոշ տվյալներով, նա 2010թ. մարտին Մոսկվայի մետրոյում ահաբեկչություն իրականացրած կին-մահապարտի եղբայրն է:

Շարիպովն այժմ Իտալիայի հյուսիսում գտնվող ժամանակավոր կեցության կենտրոնում է, գրում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների հաղորդմամբ` Իտալիայում ձերբակալված տղամարդը գրոհային Դոկու Ումարովի եղբայրն է` 35-ամյա Ռուսլան Ումարովը: