Պաղեստինի անկախությունը 1967 թվականի սահմաններում ճանաչել է Հարավային Ամերիկայի եւս մեկ երկիր: Սուրինամի նախագահ Դեզի Բաուտերսեն ճանաչման մասին նամակ է ուղարկել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին:

Նախորդ երկու ամիսներին Պաղեստինը ճանաչել են նաեւ Կիպրոսը, Պերուն, Չիլին, Արգենտինան, Բոլիվիան, Էկվադորը եւ Բրազիլիան: