Հայաստանում անհրաժեշտ է վերանայել պատվավոր քաղաքացիների պարգեւատրման ինստիտուտը: Օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Այսպես, նրա խոսքով, Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում կարող է ստանալ անգամ նա, ով գյուղում անազնիվ մարդու համբավ ունի:

«Մենք երեք նախագահ ենք ունեցել, բայց ես մեր անցյալին տխրությամբ եմ նայում: Մենք վաղվա օրվա հեռանկարն ենք կորցրել: Տնտեսությունը եւ գիտությունը վերացվել են»,- պարզաբանեց Գասպարյանը:

Գրականագետը նաեւ հայտարարեց, որ այս կամ այն ոլորտում փորձագետներին պետք է ընտրել էլնելով նրանց պրոֆեսիոնալ հատկություններից, այլ ոչ ծագման համար:

«Մեր կադրային քաղաքականությունն անհաջողություն է կրել»,- հայտարարեց գրականագետը: