Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է փետրվարի 2-ի, ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ ավտոճանապարհների անցանելիության մասին:

Ըստ այդմ Արագածոտնի մարզում փակ են Վարդենիս, Թթուջուր, Ձորագլուխ, Զովասար, Գառնահովիտ, Արարատի մարզում՝ Ուրցալանջ եւ Տիգրանաշեն, Կոտայքի մարզում՝  Կապուտան, Հատիս-Զովաշեն,  Վայոց Ձորի մարզում՝ Աղնջաձոր, Թառաթումբ, Սերս, Արտաբույնք, Բարձրունի, Հերհեր, Խնձորուտ,Կարմրաշեն, Ազատեկ, Գեղարքունիքի մարզում՝   Վարդենիս-Ճամբարակ, Սյունիքի մարզում՝ բոլոր համայնքային ճանապարհները, իսկ Շիրակի մարզում՝  Եղնաջուր, Անիպեմզա, Պաղակն, Արդենիս, Աղվորիկ Ծաղկունք, Սիզավեր, Սարագյուղ, Ղազանչի, Մեծ Սեպասար-Փոքր Սեպասար, Հարթաշեն, Մուսաելյան, Գոգահովիտ, Թորոս, Արփենի, Բաշգյուղ, Սարիար, Կաքավասար տանող անապարհները:

Ճանապարհները բացելու նպատակով Կոտայքի մարզում աշխատում է 9, Վայոց ձորի մարզում՝  43, Լոռիում՝  6, Տավուշում 4, Գեղարքունիքում՝ 11, Սյունիքում՝  35, իսկ Շիրակում 28 միավոր տեխնիկա: