Թուրքիայի եւ Բուլղարիայի սահմանին` Կապիտան-Անդրեեւոյում գտնվող գլխավոր սահմանային անցակետում առգրավվել է 2,6 միլիոն եվրո արժողությամբ մոտ 27 կգ հերոին, հաղորդում է բուլղարական մաքսային գործակալությունը:

France-Presse-ի փոխանցմամբ, թմրանյութը պահված է եղել Բուլղարիայում գրանցված ավտոմեքենայի մեջ, որով ընտանիք էր երթեւեկում: Ոստիկանությունը ձերբակալել է 33-ամյա մի բուլղարացու, ով պետք է ստանար թմրանյութերը:

Կապիտան-Անդրեեւոյի անցակետը Ասիայից Եվրոպա թմրանյութերի տարանցման մայուղու կետերից է: Ամեն տարի այս անցակետում մոտ մեկ տոննա հերոին են հայտնաբերում: