Անցած ամռանը, Նորքի հարսանյաց սրահներից մեկում, մերձավորների, ընկերների ու բարեկամներր շրջանակով, նշվել է վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված, մանկապղծության մեջ մեղադրվող, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի տարեդարձը, գրում է «Երկիրը»։ «Երեկոն կազմակերպված է եղել, ինչպես ասում են, «համեստի մեջ»։ Թերեւս, միջոցառման ամենաճոխ բանը եղել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով սիրով հանձն է առել թամադայի պարտականությունների կատարումը եւ մեծարել՝ իր բնորոշմամբ «մեծ հայորդուն, բարեգործին ու մեծատառով՝ մարդուն»։ Ոստիկանությունից բացի, ներկա է եղել նաեւ Շախմատի ակադեմիայի հիմնադիր Սմբատ Լպուտյանը»,-տեղեկացնում է թերթը։

Տեղադրություն



























