Գերմանացիների մեծամասնությունը կողմ է նրան, որ միգրանտները, որոնց ապաստան ստանալու դիմումները մերժվում են, Գերմանիայում հետագա բնակվելու հեռանկար ունենան՝ որպես սովորողներ կամ աշխատակիցներ:
Օգոստոսի 22-ին՝ չորեքշաբթի, հրապարակված հարցման արդյունքներով հարցվածների 58 տոկոսը կողմ է արտահայտվել միգրանտների համար նման հնարավորության մասին, 31 տոկոսը դեմ է եղել: Բացի այդ հարցման մասնակիցների 4 տոկոսն դեմ է արտահայտվել արտաքսմանը, հաղորդում է Deutsche Welle-ն:
Գործնականում դա նշանակում է, որ ինտեգրացված եւ որեւէ տեղում աշխատող միգրանտները ներգաղթային իրավունքի հիման վրա կարող են Գերմանիայում մնալու իրավունք ստանալ:
Խորհրդարանի ամառային արձակուրդներին այս թեմայով քննարկումը նախաձեռնվել էր Շլեզվիգ-Գոլշտեյն հողի կառավարության ղեկավար Դանիել Գյունտերի կողմից, որը նույնպես մտնում է Քրիստոնեադեմոկրատական միության ղեկավարության կազմում: Ընդ որում ՔԴՄ ղեկավարը եւ կանցլեր Անգելա Մերկելն արդեն մերժել են Գյունտերի նախաձեռնությունը: Սոցիալ-դեմոկրատները մտադիր են կառավարական կոալիցիայի ձեւաչափում փոփոխության հասնել այս հարցում:





























