Ֆրանսիացիների ավելի քան 54 տոկոսը դժգոհ է նախագահ Էմանուել Մակրոնի գործողություններից եւ կարծում է, որ նրա քաղաքականությունը «բացասաբար է ազդում նրանց անձնական կարգավիճակի վրա»: Այս մասին են վկայում  BFMTV հեռուստաալիքի պատվերով  Elabe ինստիտուտի անցկացրած հարցումները:

Հարցման համաձայն, ֆրանսիացիների 54 տոկոսը նշել է, որ «վշտացած» է Մակրոնիի գործողությունները: Այս ցուցանիշը ամենավատն է 2017 թվականից ի վեր: Միեւնույն ժամանակ հարցվողների մեկ երրորդը ձեռնպահ է մնացել, ասելով, որ «դեռ շատ վաղ է ինչ-որ բան ասել» եւ 14 տոկոսը երկրի նախագահի գործողությունները «բավարար» է համարել:

Բացի այդ հարցվածների 58 տոկոսը կարծում է, որ նրա քաղաքականությունը «բացասաբար է ազդում նրանց անձնական կարգավիճակի վրա», իսկ 57 տոկոսը նշել է երկրի վրա բացասական ազդեցության մասին: 36 տոկոսը կարծում է, որ վիճակը կայուն է մնում, իսկ 6 տոկոսը, որ վիճակը բարելավում է:

Հարցումն անցկացվել է օգոստոսի 21-22-ին ինտերնետում, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր ավելի քան 1003 մարդ: